Փարիզում կայացավ Լիգա 1-ի եզրափակիչ` 38-րդ տուրի հանդիպումը, որում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց «Կլերմոնին»։
Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Յոան Գաստիենը, Մեհդի Զեֆանն ու Գրեոն Կիեն։ Փարիզցիների կազմում գոլի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն ու Սերխիո Ռամոսը, ում համար այս հանդիպումը վերջինն էր թիմի կազմում։
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գոլ չի խփել։ Նրա համար այս խաղը նույնպես վերջինն էր փարիզյան ակումբի կազմում։ Մինչ խաղի մեկնարկը ակումբը հայտարարեց արգենտինացու հեռանալու մասին։
ՊՍԺ-ն մինչ այս հանդիպումն արդեն դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն։