Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդին» համարում է «Մանչեսթեր Սիթիի» ամենադժվար մրցակիցն այս պահի դրությամբ։
Այսօր նրա թիմը Անգլիայի գավաթի եզրափակչում դերբիում պարտվեց 1-2 հաշվով։
«Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին» գավաթը նվաճելու կապակցությամբ: Մենք լավ պայքար պարտադրեցինք, շատ կազմակերպված գործեցինք։ Մեզ դժվար էր հաղթել, քիչ տարածություն տվեցինք այս պահին աշխարհի լավագույն թիմին։
Մեր դարպասը խփած արագ գոլից հետո մենք վերադարձանք խաղ և մենք, թերևս, աշխարհի միակ թիմն ենք, որն ունակ է պայքարել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Վաղ գոլից հետո դժվար է, բայց ևս մեկ անգամ կարող եք տեսնել մեր մտածելակերպը, մեր բնավորությունը: Մենք հանգստություն պահպանեցինք։
Մենք կարող էինք ավելի լավ խաղալ գնդակով, ես գիտեմ: Բայց դա կլինի մեր հաջորդ քայլը։ Չեմ կարծում, որ այսօր մեզ կարող են քննադատել, մենք հիանալի հանդիպում անցկացրինք, իսկ մրցաշրջանը հիանալի ստացվեց»,- մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին ակումբի մամուլի ծառայությունը։