Պեպ Գվարդիոլան գոհ է Անգլիայի գավաթում «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակից։ Եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Այժմ մենք կարող ենք խոսել թրեբլի մասին: Իհարկե, մենք դեռ պետք է հաղթենք Չեմպիոնների լիգայում։ Բայց մենք լավ խաղացինք մեր քաղաքի և երկրպագուների համար: Չէինք սպասում, որ մրցակիցն այդքան ամուր կպաշտպանվի։ Բայց երկրորդ խաղակեսում ավելի շատ տարածություն կար:
Վաղը և մյուս օրը ֆուտբոլիստները կհանգստանան։ Հետո մենք երեք-չորս մարզում կունենանք «Ինտերի» հետ խաղին պատրաստվելու համար:
Այսօրվա հաղթանակը մեզ համար կարևոր է։ Անգլիայի գավաթը շատ գեղեցիկ է: Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ, բայց իմ կյանքի մնացած հատվածում կսիրեմ «Մանչեսթեր Սիթին»: Այսօր մենք երկրպագուներին գեղեցիկ նվեր մատուցեցինք՝ վայելելու մեր հարևանների դեմ խաղը»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մարզչին BBC-ն: