«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել են մեկնարկային կազմերը Անգլիայի գավաթի 2022/2023 մրցաշրջանի եզրափակիչի համար, որը կկայանա այսօր՝ հունիսի 3-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Մրցավար Փոլ Թիրնիի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 18:00-ին:
«Մանչեսթեր Սիթի»․ Օրտեգա, Ուոքեր, Սթոունս, Դիաս, Ականջի, Ռոդրիգո, Դե Բրույնե, Գյունդողան, Բերնարդո Սիլվա, Գրիլիշ, Հոլանդ:
«Մանչեսթեր Յունայթեդ»․ դե Խեա, Վան-Բիսակա, Վարան, Լինդելոֆ, Շոու, Կազեմիրո, Ֆրեդ, Ֆերնանդես, Էրիկսեն, Սանչո, Ռեշֆորդ:
«Յունայթեդն» իր պատմության ընթացքում 12 անգամ նվաճել է Անգլիայի գավաթը: Իր հերթին «Սիթին» վեց անգամ է հաղթել մրցաշարում։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 2022/2023 թվականների չեմպիոնն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է երրորդ տեղը առաջնությունում։