Հունգարիայի ազգային հավաքականի և գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի տվյալներով՝ 22-ամյա կիսապաշտպանը մտադիր է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Ֆուտբոլիստը պատրաստվում է համալրել «Նյուքասլի» շարքերը՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» և Լոնդոնի «Արսենալի» հետաքրքրությանը։
Դոմինիկի տրանսֆերը «կաչաղակներին» կարժենա մոտ 40 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Սոբոսլային անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: