Անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Դորտմունդյան ակումբը մտադիր էր 150 միլիոն եվրո ստանալ ֆուտբոլիստի համար, բայց, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի բավարարվել ավելի քիչ գումարով:
«Սպասվող 150 միլիոն եվրոն չի ստացվի, քանի որ Բելինգեմի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը երկու տարի: Հավանական է, որ ֆուտբոլիստի համար «Ռեալը» 100 մլն եվրո կվճարի, և ևս 20 մլն՝ որպես բոնուս։
Բացի այդ, Բելինգեմը, ով ծնկի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված է եղել բաց թողնել նախորդ խաղերը, մոտ ապագայում կարող է վիրահատության կարիք ունենալ: Նրա մոտ ախտորոշվել է խրոնիկական բուրսիտ»,- գրել է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը Caught Offside-ի հոդվածում: