Արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս ՄաքԱլիստերը մոտ է «Բրայթոնից» «Լիվերպուլ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա աշխարհի չեմպիոնի գործակալը մերսիսայդցիների ղեկավարության հետ բանակցություններ է վարում պայմանագրի վերջնական մանրամասների շուրջ։
Գործարքը պետք է պաշտոնապես ձևակերպի հաջորդ շաբաթ։
2022/2023 մրցաշրջանում ՄաքԱլիստերը մասնակցել է 40 հանդիպման՝ խփելով 12 գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Արգենտինայի հավաքականի կազմում կիսապաշտպանը հաղթել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։