«Ալ Հիլալը» հույս ունի մոտ ժամանակներս ավարտին հասցնել Լիոնել Մեսսիի տրանսֆերային գործարքը։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Սաուդյան Արաբիայի ակումբը մտադիր է հաջորդ երեքշաբթի՝ հունիսի 6-ին հայտարարել հարձակվողի հետ պայմանագրի ստորագրման մասին։
Ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկանում երկար հետաձգել կարիերան շարունակելու որոշումը։ Այսօր նա իր վերջին հանդիպումը կանցկացնի ՊՍԺ-ի կազմում։
«Բարսելոնան» ևս ցանկանում է ձեռք բերել արգենտինացուն, բայց դեռևս չի կարողանում նրան պաշտոնական առաջարկ անել: Կողմերի միջև բանակցություններ դեռևս տեղի չի ունեցել։
2022/23 մրցաշրջանում Մեսսին Լիգա 1-ում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։