«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը հետաքրքրել է «Էվերթոնին»: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական թիմը պատրաստ էխաղացողի համար վճարել 31 մլն եվրո։ Հռոմեացիներն իրենց հերթին դեռ պատրաստ չեն բանակցություններ սկսել։ Հատկանշական է, որ Աբրահամին իտալացիները ձեռք են բերել «Չելսիից» 10 միլիոնով ավելի։
2022/23 մրցաշրջանում Թեմմի Աբրահամը մասնակցել է 53 հանդիպման, դարձել 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
25-ամյա անգլիացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։