ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Il Mattino-ն։
Աղբյուրի համաձայն՝ 56-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»: Իտալական ակումբն արդեն կապ է հաստատել մասնագետի հետ։
L’Equipe-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Գալտյեն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից:
Գալտիեի գլխավորությամբ թիմը հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը, ինչպես նաև դուրս եկավ Չեմպիոնների լիգայի և Ֆրանսիայի գավաթի փլեյ-օֆֆ: