«Լիդս Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության ամենակարճ պաշտոնավարող մարզիչը։ Նա պայմանագիր է կնքել «Լիդս Յունայթեդի» հետ մրցաշրջանի ավարտից չորս խաղ առաջ։ Նրա գլխավորությամբ ակումբը ոչ-ոքի է խաղացել և երեք պարտություն կրել։
Մրցաշրջանի վերջում Լիդսը դուրս մնաց Պրեմիեր լիգայից, ինչըի արդյունքում մարզչի հետ պայմանագիրը խզվեց երկկողմ համաձայնությամբ։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Սեմին, որ բավական խիզախ էր, որպեսզի սկսեր աշխատանքն ու աներ ամեն ինչ ՝ մեզ փրկելու համար: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց Սեմն ու նրա մարզչական շտաբն արեցին հնարավոր ամեն ինչ՝ ուրախացնելու մեր բոլոր երկրպագուներին, ինչի համար մենք բոլորս շատ շնորհակալ ենք»,- մարզչի պաշտոնանկությունն այսպես է մեկնաբանել «Լիդսի» գործադիր տնօրեն Անգուս Կինիրը։
Էլլարդայսը «Լիդս Յունայթեդը» գլխավորել է ընդամենը 30 օր։