ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի փարիզյան թիմը։
Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, այս մրցաշրջանում փարիզցիների վերջին տուրի հանդիպումը «Կլերմոնի» հետ ֆրանսիացի մասնագետի համար ևս վերջինը կլինի թիմում։ Ակումբը շուտով կհայտարարի Գալտիեի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։
Նշվում է, որ առաջիկա օրերին ՊՍԺ-ն կարագացնի նոր մարզիչ գտնելու գործընթացը։
Գալտիեի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ ՊՍԺ-ն 56-ամյա մասնագետի գլխավորությամբ նվաճեց Ֆրանսիայի առաջնության չեմպիոնությունը, երկրի Սուպերգավաթը, ինչպես նաև դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի այսօր՝ հունիսի 3-ին: Փարիզցիները Ֆրանսիայի առաջնության 38-րդ տուրում կխաղան «Կլերմոնի» հետ, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։