ՊՍԺ-ն հայտարարել է Սերխիո Ռամոսի` փարիզյան ակումբի հեռանալու մասին։ 37-ամյա պաշտպանի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված էր մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Իսպանացին փարիզյան ակումբում անցկացրել է երկու մրցաշրջան։
«Ռամոսը իսկական պրոֆեսիոնալ է, որն իր հետ բերում է փորձ, կարգապահություն և մրցակցային ոգի: Նրան մղում էր անձնազոհության զգացումը և ամեն ինչում հաղթելու ծարավը։
Համարվելով բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկը՝ այս ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում 57 խաղում խփել է 5 գոլ։ Մենք գոհ ենք, որ Ռամոսը նման վճռականությամբ պաշտպանեց ակումբի գույները։ Եվ մենք անկեղծորեն մաղթում ենք նրան ամենայն բարիք հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: