«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեսը չի ընդգրկվի «Սիթիի» մեկնարկային կազմում՝ Անգլիայի գավաթի եզրափակչի համար, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
«Այո, Շտեֆան Օրտեգան կխաղա եզրափակիչում։ Գավաթում ես միշտ վստահել եմ երկրորդ դարպասապահին, նույնիսկ «Բարսելոնայում» և «Բավարիայում», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում Օրտեգան մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» բոլոր հինգ հանդիպումներին և ոչ մի գնդակ բաց չի թողել:
«Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչ հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Խաղը կկայանա շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, Երևանի ժամանակով 18:00-ին: