«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն նշել է ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանում «քաղաքաբնակների» հիմնական մրցակիցներին։
«Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» արժանիորեն հաղթեց Պրեմիեր լիգան։ Մրցաշրջանի մեկնարկը տարբերվում էր դեկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնության պատճառով։ Սա ազդեց այն բանի վրա, որ մրցաշրջանի առաջին հատվածը լավագույնը չէր թիմի համար։ Այնուամենայնիվ, թիմը կարողացավ ճիշտ ուղու վրա դուրս գալ, և վերջում թիմի ելույթները հիանալի էին. «Ման․Սիթիին» միշտ հաջողվում է հաջողության հասնել:
Ես նախկինում էլ ասել եմ, որ այս թիմը միշտ պայքարում է մինչև վերջ։ Դա հերթական անգամ ցույց տվեց «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը։ Ինձ թվում է, որ հաջորդ մրցաշրջանում չեմպիոնության գլխավոր հավակնորդը կմնա «Մանչեսթեր Սիթին»։ Թիմն ապացուցել է, որ լավագույնն է Պրեմիեր լիգայում իր հստակ խաղաոճով: «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում երեք անընդմեջ հաղթանակ է տարել, դրան հասնելը դժվար է։ Ինչո՞ւ չմտածել ևս մեկ տիտղոս նվաճելու մասին: Գվարդիոլան ճիշտ որոշումներ կկայացնի, որպեսզի թիմին օգնի մնալ մրցունակ:
«Արսենալը» ստեղծել է երիտասարդ խաղացողներով լի թիմ, ովքեր դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու: Վստահ եմ, որ Արտետան և իր թիմը կամրապնդեն իրենց դիրքերը, և նրանք կմնան Գվարդիոլայի թիմի մրցակիցները նոր մրցաշրջանում։ Մի մոռացեք «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որը վերականգնում է իր նախկին դիրքերը և նաև մրցակցություն է պարտադրելու մյուս թիմերին»,- գրել է Ագուերոն իր սյունակում: