«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել Հարի Մագուայրից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի գավաթի եզրափակիչը կլինի Մագուայրի վերջին հանդիպումը «Յունայթեդի» կազմում։ Պաշտպանի հետ պայմանագրի ավարտին մնացել է ևս երկու տարի, որի համաձայն նա ստանում է շաբաթական մոտ 220 հազար եվրո: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Մագուայրին վճարել այդ գումարի մի մասը՝ 11,6 միլիոն եվրո, այլ ակումբ տեղափոխվելու համար։
«Մանչեսթեր Յունայթեդը» 2019 թվականին գնել է Մագուայրին «Լեսթերից» 87 միլիոն եվրոյով: Այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը «Կարմիր սատանաների» կազմում 31 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։