Մադրիդի «Ատլետիկոյի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Ֆելիքսի ցանկանում է ձեռք բերել «Նյուքասլը», հայտնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի՝ Ֆելիքսը, որը 2022/2023 թթ․ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Չելսիում», ներառված չէ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծրագրերում։ Հաշվի առնելով դա, ինչպես նաև այն, որ 23-ամյա պորտուգալացու ծառայություններից հրաժարվել է նաև «Չելին», մադրիդյան ակումբը Ֆելիքսի ծառայություններն առաջարկել է «Նյուքասլին»։
Նշվում է, որ պորտուգալացուն այլ ակումբներից ձեռք բերելու հետաքրքրության բացակայության պատճառով «Ատլետիկոն» կարող է դիտարկել նոր վարձակալության տարբերակը։
Վեց ամիս լոնդոնյան ակումբում խաղալով պորտուգալացին Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 հանդիպում և դարձել չորս գոլի հեղինակ։