«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը ցանկանում է ձեռք բերել 23-ամյա ֆուտբոլիստին։ Մայիսի 31-ին հաղորդվեց, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ակումբին տեղեկացրել է Սաուդյան Արաբիայից առաջարկ ստանալու մասին։
Անցած մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: