«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն մոտ է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում» աշխատանքի անցնելուն: Այս մասին հայտնում է PSG Community-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնրիկեն մի քանի օր է՝ գտնվում է Կատարում, որտեղ զրուցել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ։ Իսպանացի մասնագետը հիացած է փարիզյան ակումբը գլխավորելու գաղափարով։ Կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։ Էնրիկեն երկու տարով պայմանագիր կկնքի՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։ Իսպանացու աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն եվրո։
Նշվում է, որ Էնրիկեն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնի բոլոր հավակնորդներից միակն է, ով դեմ չի արտահայտվել թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի հնարավոր հեռանալուն:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել Էնրիկեի՝ «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին, սակայն իսպանացի մասնագետը նեապոլցիների ղեկավարությանն ակնարկել է, որ արդեն պայմանավորվածություն ունի այլ ակումբի հետ։