«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 24-ամյա նորվեգացի ֆուտբոլիստը հավակնում է ՊՍԺ-ին։
Էդեգորը «Ռեալում» եղել է 2015-2021 թվականներին։ Մարտինը «Արսենալ» է տեղափոխվել 2021 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 80 միլիոն եվրո: Մրցաշրջանի ավարտին «Արսենալը» զբաղեցրել է երկրորդ տեղը՝ չեմպիոնի կոչումը զիջելով «Մանչեսթեր Սիթիին»:
ՊՍԺ-ն այս տարի նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը՝ 37 տուրից հետո վաստակելով 85 միավոր: