Էրիկ տեն Հագը կարծում է, որ Հարի Մագուայրը պետք է ինքնուրույն որոշում կայացնի «Մանչեսթեր Յունայթեդում» ապագայի վերաբերյալ:
«Մագուայրը մրցակցում է Ռաֆայել Վարանի հետ, որը հիանալի է խաղում: Դա բացատրում է ամեն ինչ։ Նման իրավիճակ ոչ մեկին դուր չի գա։ Նրա գործերն այնքան էլ լավ չեն ընթանում։ Նա միշտ մարզվում է ամենաբարձր մակարդակով: Այսինքն՝ նա լավ է գլուխ հանում այս իրավիճակից և իրեն ճիշտ է պահում։ Նա թիմի համար կարևոր է որպես ավագ:
Ուրախ եմ, որ նա այստեղ է, նա իր գործն արեց, երբ պետք էր: Բայց նա պետք է որոշում կայացնի։ Մենք տեղերի համար մեծ մրցակցություն ունենք, ինչպես պետք է թոփ ակումբին»,- The Times-ին ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: