«Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», հայտնում է ESPN-ը։
«Չելսին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին համապատասխանելու համար պատրաստվում է բաժանվել մի շարք խաղացողներից: Նրանցից մեկը կլինի 24-ամյա ամերիկացին։
«Չելսին» առաջարկել է նրա ծառայությունները եվրոպական մի քանի ակումբների, սակայն «Յուվենտուսը» համարվում է ամենահավանական տարբերակը։ Տրանսֆերը իտալական ակումբի համար կարող է արժենալ 20 միլիոն եվրո։
2019 թվականին «Չելսին» Դորտմունդի «Բորուսիային» ավելի քան 60 միլիոն եվրո է վճարել Պուլիշիչի համար։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։