«Լիվերպուլը» հայտարարել է Յորգ Շմադկեին սպորտային տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։
59-ամյա մասնագետը աշխատանքի կանցնի հունիսի 1-ից և կփոխարինի Ջուլիան Ուորդին : «Լիվերպուլի» հետ նրա պայմանագրի ժամկետը չի հաղորդվում:
Շմադկեն «Վոլֆսբուրգից» հեռացել է 2023 թվականի հունվարին։ Նա գերմանական ակումբում անցկացրել է 4 տարի։
«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է հինգերորդ տեղը: Յուրգեն Կլոպի թիմը 38 խաղում վաստակել է 67 միավոր։