«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի՝ 24-ամյա նորվեգացու ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն։ Փարիզյան ակումբը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ֆուտբոլիստին։
2022/23 թթ․ մրցաշրջանում Էդեգորն անցկացրել է 45 հանդիպում, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։
Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: