Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը որոշում է կայացրել հաջորդ մրցաշրջանում ակումբի հիմնական դարպասապահի թեկնածուներին, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները հետաքրքրված են մասնավորապես Անդրե Օնանայի («Ինտեր»), Դավիդ Ռայանի («Բրենտֆորդ») և Էմիլիանո Մարտինեսի («Ասթոն Վիլա») ծառայություններով:
Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը «Չելսիին» հետաքրքրող դարպասապահների արժեքը հետևյալ կերպ է գնահատում՝ Օնանա (20 միլիոն եվրո, պայմանագրի ժամկետը՝ մինչև 2027 թվականը), Ռայա (25 միլիոն եվրո, պայմանագրի ժամկետը՝ մինչև 2024 թվականը), Մարտինես (28 միլիոն եվրո; պայմանագրի ժամկետը մինչև 2027թ.):
Հաղորդվում է նաև, որ ակումբում խուճապի չեն մատնվի, եթե չկարողանան գնել բարձրակարգ հարձակվողի։ Այս պահին ամենացանկալի թեկնածուն Վիկտոր Օսիխենն է «Նապոլիից»:
Երկուշաբթի օրը՝ մայիսի 29-ին, հայտնի դարձավ, որ 51-ամյա արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն գլխավորել է «Չելսին»։