ՊՍԺ-ն դժգոհ է եղել հարձակվող Նեյմարի՝ Ֆրանսիայի առաջնությունում թիմի չեմպիոնական խաղը բաց թողնելու որոշումից, հայտնում է Goal-ը՝ L’Equipe-ին հղումով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը որոշել է թիմի հետ չգնալ Լիգա 1-ի «Ստրասբուրգի» հետ հանդիպմանը (1:1), որում թիմն ապահովել է առաջնության հաղթողի կոչումը, փոխարենը ներկա է եղել Մոնակոյում Ֆորմուլա 1-ի ցուցադրական միջոցառմանը։ Ակումբը ֆուտբոլիստի պահվածքն ընդունել է որպես սադրանք։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացի հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: