«Լեսթերը», որը 2022/23 մրցաշրջանի արդյունքներով լքել է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնը, կարող է բաժանվել 10 խաղացողից։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Հարվի Բարնսը և Ջեյմս Մեդիսոնը, որոնց ծառայություններով Անգլիայի մի քանի թոփ ակումբներ են հետաքրքրված, գրեթե համոզված են, որ այս ամառ կհեռանան «Լեսթերից», հայտնում է աղբյուրը:
Բացի այդ, մի շարք խաղացողների պայմանագրերը կավարտվեն հունիսի վերջին, նրանք են՝ Չագլար Սեյունջուն, Ջոնի Էվանսը, Դանիել Ամարտին, Ռայան Բերտրանը, Նամպալիս Մենդին, Այոզե Պերեսը և Յուրի Թիլեմանսը: Ամենայն հավանականությամբ, Վիլֆրեդ Նդիդին նույնպես կլքի «Աղվեսներին»:
26-ամյա Մեդիսոնի համար «Լեսթերը» ցանկանում է ստանալ առնվազն 57,5 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը» և «Տոտենհեմը»։
2022/23 մրցաշրջանի վերջում «Լեսթերը» լքեց Անգլիայի Պրեմիեր լիգան և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։