«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Գվարդիոլան զարգացրել է ինձ ողջ մրցաշրջանի ընթացքում: Իհարկե, մենք ճանաչեցինք իրար: Ի վերջո, ամեն ինչ հանգում է նրան, որ ես պարզապես պետք է լսեմ նրան, քանի որ նա լավագույն մարզիչն է և ամենախելացի խաղացողը, ում ես երբևէ հանդիպել եմ։ Ինչո՞ւ չլսեմ նրան», – Հոլանդի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։
Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: