«Արսենալի» թվիթերյան էջը ջնջել է «Զինագործների» նախկին հարձակվող, ռուս Անդրեյ Արշավինին ծննդյան օրվա առթիվ ֆուտբոլիստին շնորհավորող գրառումը։
Այսօր՝ մայիսի 29-ին, Արշավինը դարձավ 42 տարեկան։
Ռուս հարձակվողը լոնդոնյան թիմի կազմում հանդես է եկել 2009-ից 2013 թվականներին:
Լոնդոնյան ակումբի կազմում նա անցկացրել է 144 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։