«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է թիմի առաջիկա եզրափակիչների մասին.
«Մենք պետք է կենտրոնանանք հաջորդ եզրափակչի վրա և չմտածենք երկու հանդիպումների մասին։ Այս պահին մեր բոլոր մտքերը Անգլիայի գավաթի վրա են, և հուսով ենք, որ մենք հաջող հանդես կգանք հանդիպմանը: Անհամբեր սպասում եմ դրան, վստահ եմ մեր ուժերի վրա: Առջևում երկու հիանալի ֆուտբոլային երեկո կա»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Հունիսի 3-ին «Քաղաքացիները» Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղում կխաղան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հունիսի 10-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Սիթին» կհանդիպի «Ինտերի» հետ։