«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել պաշտպան Ժոաո Կանսելուին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բավարիան» հրաժարվել է ֆուտբոլիստին գնել 70 միլիոն եվրոյով։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Բարսելոնան»:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա պորտուգալացին «Բավարիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։