«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերի գումարը կարող է հասնել 50 միլիոն ֆունտի։
Կունդեն «Բարսելոնայում» է հանդես գալիս 2022 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում նա անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: