«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական արձագանքել է թիմից հեռանալու մասին տեղեկություններին։
«Դուք կտեսնեք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ», – Ջակայի խոսքն է մեջբերել Mirror-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա շվեյցարացին պայմանագիր է կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Ջական «Զինագործների» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: