«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադրիդյան ակումբը դիտարկում է 31-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կնքելու տարբերակը,։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ լրանում է այս տարվա հունիսին։
Ֆիրմինոն ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։