«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ակնկալում է, որ ակումբը կկարողանա ավարտել երեք խաղացողների ձեռք բերելու գործընթացը մինչև հուլիսի սկիզբը, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ 55-ամյա մասնագետը ցանկանում է, որ ակումբը պայմանագիր կնքի կենտրոնական պաշտպանի, աջ պաշտպանի և կենտրոնական կիսապաշտպանի հետ։ Բացի այդ, մերսիսայդցիները կարող են նոր դարպասապահ ձեռք բերել, որը կփոխարինի Կելեհերին։
Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» 67 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայում: «Կարմիրները» հաջորդ մրցաշրջանում չեն խաղա Չեմպիոնների լիգայում։