«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին խոսել է կիսապաշտպաններ Մոյսես Կայսեդոյի և Ալեքսիս ՄակԱլիստերի ապագայի մասին։
«Կարծում եմ, որ վերջին տուրը Ալեքսիսի և Մոյսեսի վերջին խաղն էր մեր կազմում, ես իսկապես ցավում եմ: Նրանք երկու մեծ մարդիկ են և երկու հիանալի խաղացողներ: Դա ակումբի քաղաքականությունն է:
Կարծում եմ, որ ճիշտ է, որ նրանք կկարողանան փոխել թիմերը և ավելի բարձր մակարդակով հանդես գան»,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Այս մրցաշրջանում «Բրայթոնը» զբաղեցրել է 6-րդ տեղը Պրեմիեր լիգայում: Թիմն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրոպական մրցաշարերում։