Whoscored վիճակագրական պորտալն իր պաշտոնական կայքում ներկայացրել է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ճանաչվել է տարվա լավագույն խաղացող՝ 7,6 միջին վարկանիշով։
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Whoscored-ի վարկածով ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ՝ Դավիդ Ռայա (Բրենտֆորդ, 7.0)
Պաշտպաններ՝ Կիրան Տրիպյե (Նյուքասլ, 7,4), Իթան Փինոք (Բրենտֆորդ, 7,1), Ֆաբիան Շեր (Նյուքասլ, 7,0), Լյուկ Շոու (Մանչեսթեր Յունայթեդ, 6,9)։
Կիսապաշտպաններ՝ Բուկայո Սակա (Արսենալ 7,4), Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի 7,6), Բրունո Ֆերնանդեշ (Մանչեսթեր Յունայթեդ 7,4), Ջեկ Գրիլիշ (Մանչեսթեր Սիթի 7,3) ։
Հարձակվողներ՝ Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի, 7,5), Հարի Քեյն (Տոտենհեմ, 7,5):