«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է իր ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։
«Մենք դա տեսանք ձմռանը: Բոլոր ակումբներն էլ հսկայական ներդրումներ են արել, իսկ մենք՝ ոչ։ Ակումբը գիտի, որ եթե ցանկանում ես խաղալ լավագույն քառյակում և պայքարել Պրեմիեր լիգայում հաղթանակի համար, ապա պետք է ներդրումներ կատարես թիմի կազմում: Հակառակ դեպքում դուք հնարավորություն չունեք, քանի որ այլ ակումբներ կանեն դա»,- Տեն Հագի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Յունայթեդը» 75 միավորով ավարտեց Պրեմիեր լիգայի մրցաշրջանը երրորդ տեղում: