Անգլիական «Տոտենհեմը» հաջորդ մրցաշրջանում չի խաղա եվրոպական ակումբային մրցաշարերում։
Պրեմիեր լիգայի վերջին տուրում լոնդոնյան թիմը 4-1 հաշվով հաղթեց «Լիդսին»։
Չնայած այս արդյունքին, լոնդոնցիները չկարողացան ձեռք բերել եվրագավաթային ուղեգիրի՝ զուգահեռ խաղում «Ասթոն Վիլայի»՝ «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակի (2-1) պատճառով։
Բիրմինգհեմցիները 61 միավորով զբաղեցրին յոթերորդ տեղը և կխաղան Կոնֆերենցիաների լիգայում: «Տոտենհեմը» վաստակեց 60 միավոր ու մնաց ութերորդ տեղում։
«Տոտենհեմը» 2009/10 մրցաշրջանից հետո առաջին անգամ չի խաղա եվրագավաթներում։