«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոյ Քինը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային, ով մրցաշրջանի վերջում արժանացել է Պրեմիեր լիգայի «Ոսկե ձեռնոցին»։
«Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված էր ամրապնդել իր պաշտպանությունը նախորդ մրցաշրջանից հետո, քանի որ նրանք շատ վատ էին այդ առումով,- ասել է Քինը Sky Sports-ին: -Բոլոր խաղացողները աջակցում են Դե Խեային… Իսկ ես շտապ կհեռացնեի նրան:
Նա իմ թիմում չէր հարմարվի: Նա այն մարդը չէ, ով «Մանչեսթեր Յունայթեդին» կվերադարձնի տիտղոսներ նվաճելու ուղուն, բացարձակապես այն մարդը չէ: Այն, որ խաղացողները ծափահարում են նրան սեյվերի համար, դա ծիծաղելի է, դա նրա գործն է: Բայց նրան չի կարելի դարձնել նաև երկրորդ դարպասապահ, նա չէր մնա փոխարինողի դերում»։
Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է այս ամառ։ Դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից։