Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Լիգա 1-ից դուրս լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ։
Այս մրցանակը ամեն տարի շնորհվում է Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության (UNFP) կողմից:
«Սա լավ մրցանակ է, հատկապես հաշվի առնելով, որ խաղացողները ևս քվեարկում են: Շատ ուրախ եմ, որ այն դեռ մնում է ինձ հետ։ Լիգա 1-ի հետ կապը դեռ կա, թեև ես վաղուց այնտեղ չեմ խաղացել»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում RMC-ն։
Բենզեման այս մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։