«Ասթոն Վիլան» հաջորդ մրցաշրջանում իր նորամուտը կնշի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։
Ունայ Էմերիի թիմը Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 38-րդ տուրի խաղում 2:1 հաշվով հաղթելով «Բրայթոնին»: Ունայ Էմերիի գլխավոր մարզիչ նշանակվելու ժամանակ (2022 թվականի հոկտեմբերին) թիմը 14-րդն էր։
7-րդ տեղը ակումբի լավագույն արդյունքն է 2009/2010 թթ․ մրցաշրջանից ի վեր։
Անգլիան ներկայացված կլինի եվրոպական մրցաշարերում հետևյալ թիմերով․ Չեմպիոնների լիգայում՝ «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Նյուքասլ», Եվրոպա լիգայում՝ «Լիվերպուլ» և «Բրայթոն»:
«Վեսթ Հեմը» հնարավորություն ունի Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել, եթե այս մրցաշրջանում հաղթի Կոնֆերենցիաների լիգան։