«Չելսին» անցկացրեց իր վատագույն մրցաշրջանը վերջին տասնամյակների ընթացքում։
Լոնդոնյան ակումբը 44 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
«Չելսիի» վատագույն արդյունքը եղել է 1987/88 թթ․ մրցաշրջանում, երբ թիմը դուրս է մնացել առաջին դիվիզիոնից՝ վաստակելով 42 միավոր։
«Չելսին» 1993/94 մրցաշրջանից ի վեր չի զբաղեցրել 12-րդ տեղից ցածր հորիզոնական: