ԱՊԼ վերջին՝ 38-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի կոչումը նվաճած «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Բրենտֆորդին»:
«Արսենալը» Լոնդոնում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Վուլվզի» դարպասը: Անգլիայի փոխչեմպիոնի կազմում երկու գոլ խփեց Ջական, մեկական անգամ էլ աչքի ընկան Սական, Ժեզուսն ու Կիվիորը:
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանն ավարտեց 89, իսկ «Արսենալը»՝ 84 միավորով: