Գարեթ Սաութգեյթը հիացած է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքով։
«Մեր՝ Անգլիայի խաղացողների համար շատ հաճելի է աշխատել Գվարդիոլայի հետ: Անհատապես շատ բան են սովորել ֆուտբոլիստները, նաև մարտավարության առումով։ Եվ ամենակարևորը՝ փոխվել է նրանց մտածելակերպը։
Պեպն իմ կարծիքով աշխարհի լավագույն մարզիչն է։ Եվ ես նրա մեծ երկրպագուն եմ։
Այն, ինչ նա արեց, աներևակայելի դժվար է անել Պրեմիեր լիգայում»,- ասել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը։