«Սաութհեմփթոնի» հարձակվող Թեո Ուոլկոտը թիմից կհեռանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, որոշումն արդեն կայացվել է։
«Իմ նպատակն է շարունակել խաղալ, ես անհամբեր սպասում եմ հաջորդ մարտահրավերին»-ասել է ֆուտբոլիստը:
34-ամյա անգլիացին ակումբում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։