«Լանսը» երկար տարիներ անց նվաճել է Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլի ուղեգիր։ Ֆրանսիայի առաջնությունում թիմն ունի 81 միավոր և երաշխավորվել է երկրորդ տեղը։
«Լանսը» երեկ 3-0 հաշվով հաղթել է «Այաչոյին»։ Այս հաղթանակը, ինչպես նաև «Մարսելի»՝ «Բրեստից» կրած պարտությունը (1-2), օգնեցին ակումբին 24 տարվա մեջ առաջին անգամ նվաճել ամենահեղինակավոր եվրագավաթային մրցաշարի ուղեգիր։
ՊՍԺ-ն 37-րդ տուրի արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ստրասբուրգի» հետ (1-1) և դարձավ Ֆրանսիայի առաջնության հաղթող։
ՊՍԺ-ն վաստակեց 85 միավոր և անհասանելի դարձավ երկրորդ տեղը զբաղեցրած «Լանսի» համար, որը զուգահեռաբար ընթացող խաղում հաղթեց «Այաչոյին» (3-0):