Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն բանակցություններ են վարում, բացի այդ, 27-ամյա իսպանացու գործակալ Ժորժե Մենդեշը լավ հարաբերություններ ունի փարիզցիների մարզական տնօրեն Լուիս Կամպոսի հետ, ինչը կարող է նպաստել գործարքի իրականացմանը։
Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Աստոն Վիլան», «Յուվենտուսը» և «Միլանը», սակայն ՊՍԺ-ն նրա նախընտրելի տարբերակն է։
2022/23 մրցաշրջանում Ասենսիոն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում դարձել է 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը որոշել է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակով։