Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպումը, տեղեկացնում է L’Equipe-ը:
Փետրվարի սկզբին Ռոյսը մկանային վնասվածք էր ստացել, որը դեռ անհանգստացնում է գերմանացի ֆուտբոլիստին:
30-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում և դարձել ՝ 12 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին ՝ 23:55-ին:
Հավելենք, որ առաջին խաղը ավարտվել էր «մեղուների» հաղթանակով ՝ 2:1 հաշվով: