«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը (1:4):
«Առաջին խաղակեսում մենք ավելի լավ էինք գործում՝ տիրելով գնդակին, հնարավորություններ ստեղծելով: Առնվազն պետք է հավասար լիներ հաշիվը։ Հաշիվը 2։0 էր, իսկ երկրորդ խաղակեսը, հավանաբար, նշան էր, թե որտեղ է գտնվում «Չելսին»: Այս մրցաշրջանում մեր գոլերի քանակը ցույց է տալիս, որ խնդիրն այն է, որ մենք բավականաչափ գոլեր չենք խփում։ Երկրորդ խաղակեսը ցույց տվեց, թե ինչու ենք երբեմն խաղում հինգ պաշտպանով։ Ես հիասթափված եմ: Մենք պետք է ավելի լավը լինենք։ Երկար մրցաշրջանը մոտենում է ավարտին: Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնց վրա պետք է ամեն օր աշխատել»,- Լեմպարդի խոսքն է մեջբերել BBC-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» 72 միավորով 3-րդ տեղում է։ «Չելսին» 43 միավորով 12-րդն է։